Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈԱԱԿ-ը հետևում է 5 բուհերում որակի ներքին ապահովման համակարգի ներդրմանը

ՈԱԱԿ-ը հետևում է 5 բուհերում որակի ներքին ապահովման համակարգի ներդրմանը
17.07.2014 | 14:07

Որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) բովանդակային մշտադիտարկում է իրականացնում հինգ բուհերում` պարզելու որակի ապահովման ներքին համակարգի ներդրման արդյունավետությունը: Ուսումնասիրվում են պլանավորված գործողությունները, դրանց իրականացման աստիճանը, փաստացի ձեռքբերված արդյունքները, և թե որքանով են արդյունքները նպաստել տվյալ բուհի դրամաշնորհային ծրագրի նպատակների իրականացմանը:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, Մովսես Խորենացու անվան համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում դրամաշնորհ են ստացել «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրա հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրման» ծրագրով:
Նախատեսվում է, որ դրամաշնորհ ստացած հինգ բուհերը 12 ամիս տևողությամբ ծրագրեր կիրականացնեն` ընդհանուր 4 փուլով:
Հուլիսի 11-17-ը` գործընթացի երկրորդ փուլի ավարտից հետո, ՈԱԱԿ-ը նշված բուհերում մոնիտորինգ է անցկացնում` պարզելու, թե որքանով են արդյունավետ իրականացնում որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ բարելավման ծրագրերը: Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ